Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արամ Սարգսյան. Մեր մղումներն անկեղծ են, նպատակները` բարի ու անշահախնդիր

Արամ Սարգսյան. Մեր մղումներն անկեղծ են, նպատակները` բարի ու անշահախնդիր
12.12.2016 | 20:05

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեք ուժերի քաղաքական հուշագրի կնքումից հետո հայտարարեց, որ այս դաշինքը տարբերվում է նախորդներից, քանի որ եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա: Նա հիշեցրեց, որ նախկինում «Հանրապետությունը» ևս երկու դաշինքում է եղել, բայց սա ուրիշ է: Ըստ նրա՝ գալիք ընտրությունները ներառում են ոչ միայն խորհրդարանի, այլևս երկրի առաջին դեմքի ու իշխանության ձևավորումը: Նա նշեց, որ իրենց պայքարն այս իշխանության դեմ է, որն աշխատում է մեկ սկզբունքով՝ փող ծախսել իշխանության գալու համար, հետո էլ փող աշխատել այդ իշխանությունը պահելու համար: «Մեր մղումներն անկեղծ են, նպատակները` բարի ու անշահախնդիր»,- ասաց Սարգսյանը: «Վերջին մեկ տարում մեր երկրի ներդրումային ֆոնդը զրո է, երկրի տնտեսությունը պայթում է»,- հավելեց նա՝ կարևոր համարելով բարեփոխումնեը:


Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին՝ նշելով, որ Սահմանադրությունը որևէ մեկին չի արգելում քաղաքականությամբ զբաղվել:
«Չեմ կասկածում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր գործունեություն կծավալի, իսկ Գագիկ Ծառուկյանի մասով ժամանակը ցույց կտա»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ